Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ազատության հրապարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների հրավիրած հանրահավաքը:
Հանրությունն ամեն ելույթ ունեցողին հայտարարելու ժամանակ կանչում է՝ Նիկոլ,Նիկոլ: Հավաքվածներից մի կին էլ ժողովրդի միջից հայտարարեց՝ կարո՞ղ է պատահի անեք Րաֆֆի Հովհաննիսյանի նման: Նիկոլ Փաշինյանը չդիմացավ. կոշտ արձագանքեց նրան:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե մյուս անգամ նույնիսկ այս հրապարակը բավարար չի լինելու հանրահավաք անելու համար: Նա նշեց, որ իրենք դեմ են բռնության և խնդրեց հանրահավաքի մասնակիցներին փոխանցել միմյանց:
ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը ընթացողը բնութագրեց՝ որպես նյարդերի պայքար. «Երբ մի խումբ մարդիկ ԱԺ-ում որոշում էին, թե ով պիտի լինի ՀՀ վարչապետ, մենք բոլորս գիտեինք, որ դա որևէ բան չի փոխելու: Մեր պայքարը շարունակվելու է մինչև մենք հասնենք մեր վերջնական հաղթանակին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ