Նիկոլ Փաշինյանը դիմեց ոստիկանության՝ ծառայություն իրականացնող սպային. «Մեզ տեղեկություն հասավ, որ այստեղ մոտակայքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիական հագուստով բանդիտների խմբեր են ձեւավորում, որ մտցնեն ժողովրդի մեջ եւ ձեզ հետ բախումներ լինեն: Սա պաշտոնապես եմ ձեզ ասում եւ խնդրում եմ ստուգեք:
Մեկ անգամ եւս արձանագրում ենք, որ մենք մեր շարժման մասնակիցներին ասել ենք, որ մենք խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցներ ենք եւ որեւէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ ոստիկանների, ոչ բռնություն ենք գործադրելու, ոչ էլ բռնությանը բռնությամբ պատասխանելու ենք: Հետեւաբար, ցանկացած ոք, ով էս կանոնից շեղվում է, մեր շարժման հետ որեւէ կապ չունի: Ի դեպ, կոնկրետ մարդու անուն է նշվում՝ Առաքել Մովսիսյանի, որը հայտնի է Շմայս անունով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ