Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցման՝ փաստաբաններին ոստիկանության բաժանմունքում պահելու վերաբերյալ, հայտնում ենք, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչն անմիջական կապի մեջ է գտնվում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների հետ: Փաստաբանները նշել են, որ իրենց, ինչպես լրագրողներն են բնորոշում ՊԱՏԱՆԴ չեն վերցրել, պարզապես իրենք ցանկանում են դուրս գալ բաժնից միայն իրենց վստահորդների հետ, որոնց պահման ժամկետներն օրենքով ավարտված են:
Այս պահին փաստաբանների պալատի ներկայացուցիչներն ուղևորվել են Արաբկիրի ոստիկանության բաժին հանդիպելու բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբաններին՝ տեղում խնդիրներն ուսումնասիրելու և օժանդակություն ցույց տալու համար:
ՀՀ ՓՊ մամուլի խոսնակ