Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի վարչապետ ընտրվելուց մի քանի րոպե անց դեպի հանրապետություն երթով ընթացող Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի եւ հասնի հաղթական ավարտի»:
Իսկ Սերժ Սարգսյանի՝ փողոցից խորհրդարան գնալու, որ պետական շենքեր գրավելը կամ ցուցարարների խորհրդարան մտնելը չի կարող օրինական համարվել հորդորին, պատասխանեց. «Իյա, իրո՞ք: Մեր բոլոր գործողությունները տեղավորվել եւ տեղավորվում են խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործընթացի մեջ»:
Նորընտիր վարչապետի՝ առանց կոնկրետ անուններ տալու դիտարկմանը, թե հանգած հրաբուխը չի արթնանա, եթե բզբզացողներ չլինեն դիտարկմանը, արձագանքեց. «Հանգած հրաբուխ ասելով Հայաստանի ժողովրդի՞ն նկատի ունի: Խորհրդարանում նրա թեկնածությանն ընդամենը 17 դեմ քվեարկելն արդեն որեւէ նշանակություն չունի, որովհետեւ հիմա ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանը ժողովրդի շրջանում չունեն որեւէ աջակցություն եւ նրանք Հայաստանում կառավարելու որեւէ հիմք չունեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ