Լրահոս
Օրվա լրահոսը

HRW. Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ հետ քաշվել անհամաչափ ուժ կիրառողի իր համբավից

Ապրիլ 17,2018 17:14

Ուրբաթ օրվանից Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցույցեր են սկսվել՝ կապված այն հանգամանքի հետ, որ արդեն իր առավելագույն՝ 2 ժամկետով պաշտոնավարած նախագահը դառնալու է վարչապետ: Բազմաթիվ հայեր վստահ են, որ դա փաստացի նշանակում է նախագահի երրորդ պաշտոնավարում, գրում է Human Rights Watch-ը:

Երևանում հազարավոր ցուցարարների մասնակցությամբ հանրահավաքն անցկացվում է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա մարդկանց քաղաքացիական անհնազանդության կոչ է արել: Ցուցարարների երթերն ընթանում են ամբողջ շաբաթվա ընթացքում. հազարավոր քաղաքացիներ արգելափակում են կենտրոնական փողոցներն ու կամուրջները:

Շարժման առաջնորդները ցուցարարներին կոչ են արել հավաքներն անցկացնել խաղաղ մթնոլորտում: Այնուամենայնիվ, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ ցուցարարները փորձել են մոտենալ խորհրդարանի շենքին, որից հետո ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառել: Բախումների հետևանքով 40 ցուցարար և 6 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց:

Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն մարդկանց խաղաղ հավաքների իրավունքը: Ոստիկանության ցանկացած պատասխան պետք է լինի համաչափ: Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ հետ քաշվել անհամաչափ ուժ կիրառողի իր համբավից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30