Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին». Սերժ Սարգսյան

Ապրիլ 17,2018 16:53

Խորհրդարանում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է ու նա իր ամփոփիչ ելույթում խոսեց ընդդիմադիրների ելույթների, քննադատությունների մասին. «Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ ես համաձայն չեմ, իմ կուսակիցների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձեւակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել: Քննադատական ելույթներում բավական շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն՝ հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն մեր այսպես ասած վատ վիճակը, իրար հետ շփոթում են»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա. «Երկու դրվագի կանդրադառնամ վերջում: Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետեւյալն է՝ հանրապետության երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոսքեր եւ համարվում չկատարված կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, իբր անցած տարիները արդյունավետ են: Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սեւացնելու մտադրությամբ, թե ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել: Սա, թերեւս, պարզունակ մարտավարություն է»:

Նա անդրադարձավ նաեւ Արամ Սարգսյանի ելույթին եւ նրան դիմելով՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրա նկատմամբ ունի առանձնահատուկ վերաբերմունք. «Որեւէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին եւ որեւէ տեղ թող որեւէ մեկը չշահարկի այս հանգամանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30