15:35-ից մինչ այս պահը Քաղաքապետարանի շենքին հարակից խաչմերուկը շարունակում է փակ մնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների կողմից: Երթեւեկություն չկա: Ոստիկանական մեքենաներ են կուտակված Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում:
15:50-Factor TV-ի տեսախցիկն Արշակունյաց պողոտայում՝ «555» բենզալցակայանին հարակից՝ ձախակողմյան փողոցի հատվածքում ֆիքսեց խմբերով երիտասարդների, որոնք տեսախցիկը տեսնելուն պես՝ թաքնվեցին շենքերի մուտքերում: Տարածքում առանց համարանիշների մեքենաներ են կայանված, որոնց վարորդները եւս, տեսնելով տեսախցիկը, լքեցին տարածքը: Դեմքը դիմակով փակած մի երիտասարդ էլ ներկայացավ որպես բենզալցակայանի տնօրեն ու լրագրողից պահանջեց հեռանալ տարածքից:
16:00-Կարմիր բերետավորների հեռանալուց հետո ցուցարարները նստարաններ եւ աղբամաններ են տեղադրել Քաղաքապետարանի խաչմերուկում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ