ԱԺ-ում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է քննարկվում:
Ուշագրավ է, որ դեռեւս նախագահ պաշտոնավարող Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ասաց, որ ինքը խորհրդարանական կառավարմանը դեմ է, այսօր ԱԺ-ում, պատասխանելով ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանի հարցին, սկսեց հիմնավորել, թե ինչու է ճիշտ խորհրդարանական կառավարումը եւ վատ՝ կիսանախագահականը:
Նա ասաց. «Կիսանախագահական կառավարման համակարգում հանրապետության նախագահը պատասխանատու է ամեն ինչի համար, ամե՛ն ինչի՝ տանը հեռուստացույցի խափանումից սկսած՝ մինչեւ սահմանների պաշտպանությունը, բայց իրականության մեջ կիսանախագահական համակարգում նախագահը հնարավորություն չունի մոբիլիզացնելու որեւէ ռեսուրս, որովհետեւ ռեսուրսները կառավարությունում են գտնվում, հաստատվում են խորհրդարանում եւ պրծավ: Ես վստահ եմ, որ այս համակարգը շատ ավելի արդյունավետ է լինելու, որովհետեւ ամեն ինչը բալանսավորված է, գոնե մեր պատկերացումների մեջ: Չի կարող լինել համակարգային հակամարտություն, նախկին համակարգի մեջ դա հնարավոր էր, հիմա չի կարող դա ուղղակի լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ