ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ այսօր՝ ապրիլի 17-ին Երևան քաղաքի Ֆրիկի փողոցից ոստիկանները 34 TM 967 պետհամարանիշով դեղին գույնի Վազ 2124 մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 6 երիտասարդների։ Ահազանգողը հայտնել է, որ ոստիկանները երիտասարդներին բերման են ենթարկել առանց որևէ իրավական հիմնավորման, իսկ բերման ենթարկված երիտասարդները խաղաղ ցուցարարներ են եղել, վերջիններս հասարակական կարգի կամ այլ խախտում թույլ չեն տվել։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լուսանկարը` արխիվային