Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն․ Կազմակերպությունը ահազանգում է փաստաբաններին վիրավորում են և շարունակում քաղաքացիներին անօրինական պահել ոստիկանության բաժնում

Ապրիլ 17,2018 15:33

2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը։ Կազմակերպության փաստաբանը գտնվելով ոստիկանության բաժնում նշում է, որ քաղաքացիներին օրենքին և վերջիններիս կամքին հակառակ պահում են ոստիկանության շենքում։ Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ բաժնում առկա  փաստաբանների հասցեին հնչում են վիրավորական արտահայտություններ ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ ազատել քաղաքացիներին։ Կազմակերպությունը նաև կոչ է անում անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացիներին ապօրինի ազատությունից զրկելու փաստով։

FAVL NGO

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30