Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներին հարմար չէր Սերժ Սարգսյանին հարցեր տալը ցույցերի մասին

Ապրիլ 17,2018 15:29

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի գաղտնազերծում, թե ինչպե՞ս է քվեարկելու Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելիս: Հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքն այս հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի, քվեարկությունն ազատ է թողնված: Խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի ջատագովներից է:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց`ինչպե՞ս է վերաբերվում ընդդեմ Սերժ Սարգսյանի այս օրերին ընթացող բողոքի ցույցերին: Հարցն անպատասխան մնաց:

Հետաքրքրվեցինք նաեւ`ինչո՞ւ խմբակցության պատգամավորները բողոքի ցույցերի եւ հանրային դժգոհությունների մասին հարցեր չտվեցին Սերժ Սարգսյանին: Վարդան Բոստանջյանը տարակուսեց. «Երեւի հարմար չէր»: Դիտարկմանն էլ` իրականության աչքերին նայելու փոխարեն հարմարությամբ եք առաջնորդվում, ընդդիմադիր խմբակցության պատգամավորը հակադարձեց. «Ընդհանուր առմամբ լավ եք ասում»: Ի դեպ, դաշինքի պատգամավորները խուսափում են հարցերին պատասխանելուց:

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ քամահրանքով է վերաբերվում բողոքի ցույցերին: Ասում է`չի հասկանում, թե ինչ են ուզում: Հստակեցրեցինք`ՀՀԿ-ի վերարտադրությունը չեն ուզում: Պատասխանեց. «Իրենց ուզելով չէ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ի՞նչ ցոյցերի մասին է խօսքը: Բան ե՞մ բաց թողել,,

  2. Artur Lazarian says:

    Ուրեմն իր ելոյթում Սերժ Սարգսեանը բազմիցս շեշտեց, որ անհատների ժամանակներն աւարտուել են: Հերթը կուսակցութիւններինն է, որոնք էլ պէտք է քաղաքական պատասխանատուութիւն կրեն:

    Եւ ահա այս համատեքստում, վերը կարդում եմ. «Հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքն այս հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի, քվեարկությունն ազատ է թողնված»:

    Կատարեալ անհեթեթութիւն է. վարչապետի ընտրութիւնը քաղաքական կարեւորագոյն գործընթացներից մէկն է եւ «Ծառուկեան» դաշինքը «թռնում ա», «վրից գցում ա»:

    Ժողովուրդն էլ պիտի հաւատայ, որ սրանք իրաւական պետութիւն են կառուցելու 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30