Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկականի ուսանողի մտահոգ ծնողը զանգել է Հնդկաստանից

Ապրիլ 17,2018 14:39
bjshkakan

Aravot.am-ը Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հետաքրքրվեց, թե քանի տոկոս է ուսանողների հաճախելիությունը եւ արդյոք դասադուլի մե՞ջ են ուսանողները:

«Այսօր մյուս օրերի համեմատ, ժամը 12.00-ի դրությամբ ԵՊԲՀ-ում նկատվում էր ուսանողների համեմատաբար քիչ հաճախելիություն: Ֆակուլտետների դեկանատների համապատասխան աշխատակիցները խոսել են ուսանողների ծնողների հետ, համեմատաբար քիչ հաճախելիության պատճառը պայմանավորված է տրանսպորտի հետ կապված խնդիրներով, ինչպես նաև ծնողների՝ երեխաների անվտանգության հետ կապված մտահոգությամբ:

Անգամ եղել է ծնողի կողմից զանգ Հնդկաստանից, որը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված: Նշենք, որ երեկ մի ուսանող, որը չէր մասնակցում ցույցին, սակայն գտնվում էր համալսարանական տարածքում, դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Արդեն օրվա երկրորդ կեսից ուսանողների հաճախելիության շատացում է նկատվում, մոտ 30 տոկոսով:

Բժշկական համալսարանն աշխատում է, ուսումնական գործընթացը շարունակվում է բնականոն ռեժիմով, անգամ երեկ մեկնարկել է առաջատար բժիշկ-գիտնականների մասնակցությամբ իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին նվիրված գիտաժողովը, որն անցնում է լեցուն դահլիճներում»,- հայտնեցին Բժշկական համալսարանի լրատվականից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30