Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Նախագահից նորից վարչապետ՝ էս դեժավյուից չե՞ք հոգնել էսքան տարի»

Ապրիլ 17,2018 14:35

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ԱԺ-ում, որտեղ քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը, ելույթ ունեցավ եւ հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ «Եղբայրս շատ ուրիշ եւ կարեւոր բաներ է ասել, որոնք արժի, որ հիշի ՀՀԿ-ն: Խոսքս վերաբերում է «21-րդ դարը մերն է լինելու» կոչին, վերաբերում է զարգացող ՀՀ ունենալու ոճին, արդյոք այն Հայաստանը, ինչը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն էր: Նա 96-ից հետո հետեւություններ արեց՝ 99-ին ինքը մեկ տարի առաջ իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին երկու ամսով խնդրեց դաշինք կնքել, որ կարողանա ԱԺ ընտրություններում ժողովրդի վստահություն ու քվե ստանա: Ի՞նչ է անում այսօրվա ՀՀԿ-ն, էհ, ասեք՝ չէ, չենք տվել 10 հազար դրամ: Նույն բանն ասում եք կոռուպցիայի մասին՝ չկա կոռուպցիա, չենք տվել, ընտրակաշառք չենք բաժանել, բաժանել ենք ձեռքները բռնեիք, մի հատ նկարեիք, ցույց տայիք: Կարող եք ասել, դրանից բա՞ն է փոխվում:»

Արամ Սարգսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝«Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը, ասում էիք, որ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ են: Էդ անվստահության պատերը այ հենց հիմա այս շենքի մոտ դրված են: Որեւէ մեկը չի խոսում այդ մասին, կարծես մենք մենակ էս դահլիճում ենք, Հայաստանը էս դահլիճն է, կարծես դահլիճից դուրս Հայաստան չկա: Չէ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի, ելքը ոչ միայն դրսում է, ելքը նաեւ էս դահլիճում է, եթե մենք սրանից հետեւություն չենք  անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու ուղղակի: Ասում եք, որ ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին, բա էսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք: Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Այ սա է այսօրվա իրավիճակը»:

Ելույթի վերջում Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ «վարչապետից նախագահ, նախագահից նախագահ, հիմա նախագահից նորից վարչապետ՝ էս դեժավյուից չե՞ք հոգնել էսքան տարի»: Նա ասաց, որ նախկին ելույթը Սարգսյանի, որտեղ ասում է, որ որեւէ մեկը երկու անգամից ավելի չպետք է ղեկավարի, ավելի տպավորիչ էր թվում: Նա ասաց, որ վստահ է՝ վարչապետ դառնալու որոշումը կայացրել է ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ականներն են իրեն խնդրել. «Կայացրել եք, որովհետեւ ԵԱՏՄ-ի ձեր ընկերներից ոչ մեկը չի փոխվում, կայացրել եք, որովհետեւ համարել եք, որ նրանցից ոչ մեկից չեք տարբերվում»:

Ինչ վերաբերում է կառավարության ամառանոցի առանձնատանը, որը կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հանձնվում է Սերժ Սարգսյանին՝ Արամ Սարգսյանը հորդորեց. «Ձեզնից հետո էլի վարչապետ է լինելու, թողեք, թող այդ մարդը գա այնտեղ ապրի: Ինչի՞ եք մնացել էդտեղ, Ազգային անվտանգության շենքի վերեւում բան կար, հիշում եմ, 99-ին ուզում էիք, գայիք այնտեղ, էլի: Ձեզանից առաջ  էդքան ղեկավարներ են եղել, եկել, գնացել են, որեւէ մեկը չի բան արել մնալու: Ինչի՞ եք էն բաներն անում, որ այսօր հանրությունն այս վիճակին լինի»:

Նա հորդորեց ՀՀԿ-ական պատգամավորներին՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում փողոցներում, չեն կարող հաշվի չառնել, միայն դահլիճում ելք չկա, ու միայն փողոցում էլ ելք չկա, եթե հետեւություն չանեն դրանից, էլի նոր մարտի 1-եր ու ապրիլի 12-ներ կլինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30