Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն․ Խոչընդոտում են կազմակերպության փաստաբանի գործունեությանը

Ապրիլ 17,2018 14:24

2018 թվականի ապրիլի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանական բաժնում Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը խոչընդոտվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբանին տեսակցել բերման ենթարկված Մերի Գալստյանին, որը այլ քաղաքացիների հետ 4 ժամից ավել գտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Ըստ քաղաքացիների խոսքերի իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից, վերջիններիս բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները կիրառել են ուժ, պատճառել ֆիզիկական ցավ և  հայհոյել քաղաքացիներին։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության նման գործելաոճը և կոչ անում անհապաղ թույլատրել փաստաբանին տեսակցել իր պաշտպանյալի հետ։

FAVL NGO

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30