Ապրիլի 17-ին՝ առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում Արման Ղարիբյանը մի խումբ ակտիվիստների հետ միասին փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը՝ նստելով հետիոտնի համար նախատեսված անցուղու վրա։
Ըստ Արմանի՝ ոստիկանները, փոխգնդապետ Հովհաննիսյանի հրահանգով, առանց որևէ նախազգուշացման հարձակվել են իր վրա, բռնել կոկորդից ու թևերից։
Ոստիկաններից մեկը մատներով ու եղունգներով այնպես է սեղմել Ղարիբյանի աջ թևը, որ նրա մոտ առաջացրել է փափուկ հյուսվածքների սալջարդ։
Արմանն ասում է, որ ոստիկաններին որևէ կերպ չի դիմադրել, չի հայհոյել, չի վիրավորել, միայն հարցրել է, թե ինչո՞ւ է ոստիկանը բռնել իր կոկորդից, ապա և հարցրել է, թե ինչու է նա ճանկռում, մանավանդ, որ նրանք արդեն մայթին են եղել և փողոցը բաց է եղել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում