Ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
ԱԻՆ հաղորդագրություն