Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները պետական շենքերի մուտքերը փակում են. Փաշինյանը կոչ է անում պետական որեւէ գույք չվնասել

Ապրիլ 17,2018 13:46

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցուցի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ շարժվեցին Խորենացի փողոցով: Փաշինյանը հորդորեց ցուցարարներին շրջափակել կառավարական այն շենքը, որտեղ տեղակայված են մի քանի գերատեսչություններ, այդ թվում նաեւ՝ արտաքին գործերի նախարարություն: Մի քանի ցուցարարներ ուղղակի փակեցին այդ շենքի մուտքը:

Փաշինյանը պարբերաբար կոչ է անում՝ որեւէ պետական գույք չփչացնել, չվնասել: Ապա Զաքյան փողոցում ցուցարարները որոշեցին նստարանների միջոցով բարիկադներ կառուցել: Նրանք շարժվեցին դեպի Խորենացի փողոց, մոտեցան պետական եկամուտների կոմիտեի շենքին, որի մուտքի դռները փակ են:

«Գործադուլ-գործադուլ, նստացույց» կոչերով ցուցարարները դեպի Մաշտոցի պողոտա են շարժվում: Կոչերին՝ փակել եւ շրջափակել պետական գերատեսչությունների դռները, քիչ ցուցարարներ են համաձայնում: Փաշինյանը կոչ արեց՝ մտնել պետական գերատեսչությունների շենքեր, եւ ներսում նստացույց անել:

Հիշեցնենք, որ այս պահին ազգային ժողովում վարչապետի ընտրությունն է ընթանում:

Ցուցարարներից ոմանք շրջափակել են ՀՀ գլխավոր դատախազության շենքը: Փաշինյանի կոչով ցուցարարները մեկ տասնյակից ավելի պետական շենքեր են շրջափակել:

Հիշեցենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ մեկնարկում է ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30