Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. ոստիկանությունը պիտի պարզաբանի, թե երեկ հատուկ միջոցների կիրառումը ինչով էր պայմանավորված

Ապրիլ 17,2018 13:27

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը նույնպես մասնակցում է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին, այսօր 1in.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը իրավունք չունի խաղաղ ցույցը ցրելու որոշում կայացնի, իսկ երեկվա հատուկ միջոցների կիրառումն անթույլատրելի համարեց:

Ըստ նրա, նախ՝ ոստիկանությունը պիտի պարզաբանի, թե երեկ հատուկ միջոցների կիրառումը ինչով էր պայմանավորված. «Ինքը կիրառեց միջոցներ բոլորի նկատմամբ, ինքը պիտի առանձնացնի այն քաղաքացիներին, որոնք խախտել են օրենքը, բռնություն են գործադրել, բայց ոստիկանությունը հատուկ միջոցները բոլորի նկատմամբ կիրառեց»:

Արթուր Սաքունցի խոսքով, ոստիկանությունը լավ կանի զբաղվեի այն մարդկանց հայտնաբերմամբ, որոնք օրենք են խախտում»:

Ինչ վերաբերում է ոստիկանության այն պատճառաբանությանը, թե երթի մասնակիցները խախտում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը, ապա Արթուր Սաքունցն ասաց, որ հավաքների ազատությունը պետական նշանակության հարց է բարձրացնում եւ այլ ժամանակավոր սահմանափակումը թույլատրելի է, քանի որ հանրային գերակա շահ է. «Հանրային գերակա շահը միայն մարդկանց ունեզրկելը չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30