Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանն, ի դեպ, չի բացառում, որ դրսի իրենց գործընկերները նույնպես մտնեն խորհրդարանի շենք

Ապրիլ 17,2018 13:21

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արձագանքելով իրեն դավաճան անվանող որակումներին, ասաց, որ իրեն դավաճան անվանելու համար պետք է շատ մեծ երեւակայություն ունենալ: Նման մարդկանց նա խորհուրդ է տալիս նկարչությամբ կամ արվեստով զբաղվել:

«Ելք» խմբակցության «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նախապես հայտարարել էին, որ խորհրդարանում Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ ելույթներ են ունենալու եւ արտահայտելու են իրենց ողջ ասելիքը:

Այսօր Արամ Սարգսյանն ասաց, որ գրանցման պահին ինքը նիստերի դահլիճ չի մտնելու, նիստի ընթացքում կմտնի, որպեսզի թույլ չտա, որ Հայաստանը դառնա Ղազախստան կամ Հյուսիսային Կորեա. «որ մենակ իր սրտին դուր եկած հարցեր ու ելույթներ չլինեն»: Արամ Սարգսյանն, ի դեպ, չի բացառում, որ դրսի իրենց գործընկերները նույնպես մտնեն խորհրդարանի շենք:

Հիշեցնում է՝ «այս շենքը շատ բաներ է տեսել, ընդհուպ մինչեւ ահաբեկչություն»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ, այդուհանդերձ, իրենք որոշեցին մասնակցել խորհրդարանի նիստին: Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ դաշինքում ի սկզբանե էլ այդ հարցի շուրջ կոնսենսուս չի եղել եւ պարզաբանել են, թե ինչու: «Մենք ասել ենք նաեւ, որ եթե ժողովրդի վրա ուժ կիրառվի՝ մենք կգանք եւ կկանգնենք ժողովրդի կողքին, ինչը նաեւ արել ենք: Բայց մենք մնացել ենք մեր տեսակետին, մեր դեմ լինելը արտահայտելու ենք խորհրդարանում»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30