Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, երթի մասնակիցները հասան գլխավոր դատախազության շենքին: Նիկոլ Փաշինյանը առաջարկեց շրջափակել դատախազության շենքը: Նա Դավիթ Սանասարյանին եւ մի քանի հոգու առաջարկեց մնալ գլխավոր մուտքի մոտ, ինքը երթի այլ մասնակիցների հետ գնաց հետնամուտքը շրջափակելու:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց կաթվածահար անել պետական գերատեսչությունների աշխատանքը՝ թույլ չտալով աշխատակիցների ելումուտը եւ կոչ են անելու միանալ իրենց նախաձեռնությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ