Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին՝ «Նիկոլ Փաշինյանի որդին ոստիկանության բաժնում չէ»:
Այն մասին, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Աշոտ Փաշինյանին՝ «Ազատության»-ը փոխանցել էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
«Տեղեկությունը նոր եմ ստացել, երևի բերման են ենթարկել փողոց փակելու համար», – ասաց Փաշինյանի կինը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ