Այսօր ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ վարչապետին, ՀՀԿ-ական պատգամավորները լրագրողների հետ շփումներում բավական խուսափողական էին: Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ ընթացող ցույցերի մասին բոլոր հարցերն անպատասխան էին մնում:
Ի դեպ, խորհրդարանի շենքն այսօր հատուկ է պահպանվում`մուտքերից սկսած շենքը պաշտպանում են զինված հատուկ ծառայությունների աշխատակիցները: Անգամ մարտական շներ կան: Հատուկ ստուգող սարք է տեղադրված նաեւ խորհրդարանի նիստերի դահլիճների մուտքերի մոտ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ