Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ցանցային պայքար է սկսում, շարժվում է դեպի կառավարական շենքեր՝ աշխատանքը կաթվածահար անելու

Ապրիլ 17,2018 12:37

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում այս պահին ելույթ է ունենում: Նրա խոսքով, ԱԺ-ում արդեն սկսվել է այդ խամաճիկային նիստը. «Այսօր առավոտյան դպրոցական երեխաները շրջափակել են արտաքին գործերի նախարարի ավտոմեքենան, ինչ իրավիճակ է սա»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունն իր ողջ հատուկ միջոցները կուտակել է Բաղրամյան պողոտայում եւ իրենք կփոխեն իրենց մարտավարությունը եւ կշարժվեն կաթվածահար անելու կառավարական շենքերի աշխատանքը. «Մենք երթով կշարժվենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ, այնտեղ որտեղ կհաջողվի նստացույց անել, կանենք, թույլ չենք տա ներս մտնել ու դուրս գալ, կոչ կանենք միանալ մեզ: Մենք պետք է պարալիզացնենք ողջ պետական համակարգը: Թող Սերժ Սարգսյանը մնա այնտեղ իր դեպուտատներով»:

Մարզերի բնակիչներին էլ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մտնել քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, մարզպետարաններ՝ նրանց աշխատանքը կաթվածահար անելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30