Գյումրիում ցուցարար ուսանողները չորս կողմից փակել են Անկախության հրապարակը՝ նստելով ու չթույլատրելով քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը:
Իհարկե, որոշ միջադեպեր եղան քաղաքային տրանսպորտի վարորդների եւ ցուցարար ուսանողների միջեւ. թիվ 20 համարի միկրոավտոբուսներից մեկի վարորդը փորձում էր համառորեն շարունակել երթեւեկությունը դատարանի մոտով, սակայն ցուցարարները փակեցին նրա ճանապարհը, վիճաբանության մեջ մտան վարորդի հետ՝ հարկադրելով հետ դառնալ:
Նրանք պարբերաբար բացականչում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի» եւ «Քայլ արա, մերժիր Սերժին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ