Հանրապետության տարածքում`
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ը, 20-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում`
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը, 22-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
-Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.90C (1972 թ.)
-Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.50C (1999 թ.)
-Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.30C
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ՀՀ ԱԻՆ