Այսօր`ապրիլի 17-ին երիտասարդներ են մտել Իջեւան քաղաքի ուսումնական հաստատություններ, սովորողներին կոչ արել դասադուլ անել, դուրս գալ փողոց: Ժամը 11-ի սահմաններում ցուցարար երիտասարդները քաղաքի կենտրոնում, Իջեւանի շուկայի դիմաց փակել են միջպետական ավտոճանապարհը, ապա երթով անցել միջպետական ճանապարհով:
Ցուցարար երիտասարդների հետեւից անցել են Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները, այլ ավտոմեքենաներ:
Ոստիկանությունը հետեւել է հասարակական կարգուկանոնի պահպանմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ