Արդեն չորրորդ օրն է՝ ընթանում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և այլ քաղաքական ուժերի կողմից կազմակերպված անհնազանդության ակցիաները։ Սկզբում դրանք համեմատաբար սակավամարդ էին և առանց լուրջ միջադեպերի։ Երեկ ժամը 16։00-ի դրությամբ արդեն իրավիճակը լարված էր, արդեն տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանությունը կիրառել էր հատուկ միջոցներ, հանրահավաքի մասնակիցների թիվն էլ գնալով աճում էր։
Ինչպե՞ս է դրսևորել իրեն հայկական դրամի փոխարժեքն այս օրերին։ Կարճ պատասխանենք՝ առանց որևէ ցնցումների։ Առևտրային բանկերը դոլարը երեկ գնում էին 480.5 դրամով, վաճառում 483.5 դրամով։ Նախորդ օրերի համեմատ փոխարժեքը որևէ էական ազդեցություն չէր կրել։
Ի դեպ, հայկական դրամն իրեն չափազանց կայուն է դրսևորել նախորդ տարիների համեմատաբար լուրջ քաղաքական ցնցումների ժամանակ։ Օրինակ, 2016թ. հուլիսյան դեպքերի ժամանակ դրամը պահպանեց կայունությունը և մնաց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 476 դրամի սահմաններում՝ առանց էական տատանումների։
Ապրիլյան պատերազմի ժամանակ նույնն էր՝ փոխարժեքը կայուն էր։ Դրամի կայունության վրա չէին ազդել անգամ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները։ 2008թ. փետրվարին և մարտին դոլար/դրամ փոխարժեքը կայուն պահպանվում էր 307-308 դրամի սահմաններում։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում