Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյան. «Տեսեք՝ միտինգներից հետո ինչեր են տեղի ունենում փողոցներում. մնում է ավեր». «Ժողովուրդ»

Ապրիլ 17,2018 11:32
Robert Amirxanyan

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հետ։

– Ձեզ հաճախ մեղադրում են իշխանամետ լինելու մեջ։ Շատերն ասում են. «Մի օր չտեսանք՝ Ռոբերտ Ամիրխանյանը քննադատի իշխանություններին։ Իշխանությունները ոչ մի սխալ չեն անո՞ւմ»։ Ի՞նչ կասեք։

– Ես հավատացյալ մարդ եմ եւ միշտ սպասում եմ մարդուց, որ նա ինչ-որ բան անի։ Ես լարից ընկած գործիքի վրա էլ կնվագեմ, բայց չեմ կարծում, որ որեւէ ղեկավար նման լինի երաժիշտի, որն ուզում է վատ երաժշտություն նվագել։ Չկա նման բան։ Յուրաքանչյուր ղեկավար պատմության մեջ մնալու խնդիր ունի, նա դրա համար պետք է կարողանա պոզիտիվ երեւույթներ իրագործել։ Ես շատ կուզեի, որ իմ համերգի ժամանակ դահլիճում բոլորը լռեին, բայց միշտ չի հաջողվում դա. ստիպված եմ լինում զգուշացնել։

Իսկ երկրի ղեկավարին լսո՞ւմ են։ Ինչքան կորուստներ ունենք աջ ու ձախ։ Հյուսիս-հարավ ճանապարհի փողն ի՞նչ եղավ եւ դրա նման շատ ուրիշ բաներ, ղեկավա՞րն արեց։ Մենք բոլորս միասին ենք ամեն ինչ անում, միասին ենք նվագում այն կենարար նվագը, որը մեզ կյանք է տալիս, եւ միասին ենք քանդում այն, ինչ պատմական բարձրագույն արժեք ունի։

Իսկ իշխանամետ լինելը անհասկանալի է, թե ինչ պետք է տա ինձ, եթե ես իմ գործն անում եմ շատ հեշտությամբ, բայց կյանքում իմ երաժշտությամբ փող չեմ աշխատել։ Ինչո՞ւ պետք է իշխանամետ լինեմ, որ ինձ բնակարա՞ն տան. կարիք չունեմ։ Ես համարում եմ, որ իմ նվիրումը երազի մեջ արթնանալն ու մեղեդի գրելն է։ Վերջ։ Դրա համար լինեմ որեւէ մեկի կո՞ղքը։ Ծիծաղս գալիս է։

– Դուք հեղափոխություններին կո՞ղմ եք, թե՞ դեմ։

– Ամենավտանգավոր բանն է հեղափոխություն անելը։ Նկուղում հեղափոխություն չեն անում, հարկավոր է լուսավորել այն, չորացնել, մաքրել։ Հեղափոխությունը լավագույն միջոցը չէ։ Հեղափոխություն անել՝ կնշանակի թռիչքով ինչ-որ տեղ հասնել, բայց թռիչքի ժամանակ անցնում ես պատմական էվոլյուցիայի մի մեծ շրջանի վրայով, հետո հետ ես նայում, տեսնում ես, որ սխալ տեղում ես գտնվում։ Տեսեք՝ միտինգներից հետո ինչեր են տեղի ունենում փողոցներում. մնում է ավեր։ Ես հավատում եմ բանական, թեւերը վեր բարձրացրած եւ ժպտացող մարդուն։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30