Վարդգես Գասպարին այս պահին պառկած է Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղադրված ոստիկանական փշալարերի դիմաց: Ըստ նրա՝ ոստիկանները թույլ չեն տալիս իրեն գնալ տուն, պահանջում է՝ ճանապարհը բացեն, որ գնա տուն:
«Երեկ էլ պառկեցի, մինչեւ ճանապարհը բացեցին ու հրավիրեցին, որոշակի չափով ավելի բարեկիրթ, քան երբեւէ: Եթե հիմա ճանապարհը բացեն՝ նախ տուն կգնամ, բայց այս շարժմանն անպայման կմասնակցեմ»,- ասաց Գասպարին:
Այն հատվածը, որտեղ Գասպարին պառկել է, հիշեցնենք, որ նախկին նախագահի տուն տանող ճանապարհն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ