ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ողջունելով այս օրերի համազգային զարթոնքը, Հոգևոր Հայաստանը այդ ընդվզման մեջ տեսնում է նոր, իրական Հայաստանի կայացման բացառիկ հնարավորություն։
Անկանխատեսելի զարգացումներով հղի այս իրավիճակում, երբ գործող համակարգը բացարձակապես անհամատեղելի է հայ ժողովրդի իրական իղձերի հետ, քաղաքական ուժերի վրա մեծագույն պատասխանատվություն է ընկնում վեր կանգնել խմբային շահերից և ճշգրիտ քայլերով պատմական այս պահը առավելագույնս ծառայեցնել ազգային ու պետական հրատապ խնդիրների լուծման հրամայականին։