«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ժամանակին Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ։
– Իշխանությունը քաղաքական կամք կունենա՞, որպեսզի այլեւս սաստող քայլերի չդիմի։
– Քաղաքական կամք եթե ունենան… ինչ կամքի մասին է խոսքը։ Իրենք իրենց որոշումները կայացնում են՝ առանց հաշվի առնելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Կարծում եմ, որ հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ։ Ոչ մի լավ բանի սա չի բերելու, հենց առաջին հերթին իշխանությունների համար։
– Եթե շարունակությունը խաղաղ չլինի, ի՞նչ կունենանք արդյունքում։
– Կլինի շատ խորը հիասթափություն, օտարում։ Հասարակությունն առանց այդ էլ ունի խորը վիրավորվածություն գործող իշխանություններից եւ նրա վարած քաղաքականությունից։ Հիմա դա ավելի կխորանա։ Եվ հասարակության ու իշխանության այս օտարումը պատերազմող երկրի համար պատկերացրեք՝ ինչպիսի վատթարագույն հետեւանքների կարող է բերել։
– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, իշխանությունը դասեր չի քաղում մարտի 1-ի դեպքերից։
– Դասեր չի քաղում, որովհետեւ մենք ունենք օրենքի կիրառման խնդիր՝ անօրինական որոշումներ կայացրած մարդկանց նկատմամբ։ Օրենքը բացակայում է։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում