Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Համալսարաններն ապաքաղաքական հատվածներ են, դասադուլները՝ քաղաքական գործընթացներ». «Հրապարակ»

Ապրիլ 17,2018 10:42

Երեկ առավոտյան, երբ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ «Իմ քայլը» նախաձեռնությունն անցել էր քաղաքացիական անհնազանդության գործողությունների, մայրաքաղաքի փողոցներ էին փակվում, հասարակական տրանսպորտի աշխատանքը կենտրոնում գրեթե կաթվածահար էր, մետրոյի աշխատանքը դադարեցվում էր, եւ որոշ բուհերում դասադուլ էր սկսվում, Մելիք Ադամյան փողոցով ոտքով քայլելիս հանդիպեցինք կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանին։ Պարզեցինք, որ ցուցարարները Մատենադարանի առջեւ փակել են նաեւ նրան տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը եւ ստիպել, որ նախարարը ոտքով շարունակի ճանապարհը։ Մկրտչյանն էլ, այլ ելք չունենալով, ոտքով էր շարժվում դեպի «Մարիոթ»։ Ճանապարհի մի մասը քայլեցինք համընթաց եւ մի քանի հարց տվեցինք նախարարին։

– Պարոն Մկրտչյան, Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ պայքարին միացել են հազարավոր ուսանողներ, դասադուլների կոչեր են հնչում, ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ Սերժ Սարգսյանի թեկնածությանը ՀՅԴ-ն առաջինն ու անմիջապես իր աջակցությունն է հայտնել, հնարավո՞ր է այս ընդվզման ալիքը փոփոխություն մտցնի ձեր դիրքորոշման մեջ։

-Այո, մենք, լինելով կոալիցիոն գործընկերներ, հաշվի առնելով քաղաքական զարգացումները, լիարժեք աջակցություն ենք հայտնել։

– Այսինքն՝ ձեզ չի՞ մտահոգում ստեղծված իրավիճակը։

-Մտահոգում է, ինչպե՞ս կարող է չմտահոգել։ Նաեւ մտահոգում է ձեւը, հույս ունեմ, որ օրենքի տառը կպահեն, որովհետեւ, ի վերջո, գործընթացները չպետք է օրինականության եզրագծից դուրս գան։ Համալսարաններն ապաքաղաքական հատվածներ են, դասադուլները՝ քաղաքական գործընթացներ։

– Այսինքն՝ եթե պաշտոնյաները բուհերի խորհրդի անդամներ են, դա կարելի է, իսկ եթե ուսանողներն ազատ կամք են դրսեւորում, չի՞ կարելի։

-Շուտով օրենքը կընդունվի, խորհուրդներն էլ կդառնան ապաքաղաքական։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30