Ոստիկանները քիչ առաջ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բողոքեցին, որ ցուցարարները վիճում են վարորդների հետ: Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, թե ոստիկաններից, թե վարորդներից. «Կներեք, հարգելի վարորդներ, բայց մի բան հասկացեք, որ սա անում ենք նաեւ հանուն մեր ու ձեր եւ մեր սիրելի ոստիկանների երեխաների համար, անձնական հարցեր այստեղ չեն լուծվում, մեր հայրենիքի ապագայի հարցն է լուծվում»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարություն արեց, որ այն տեղեկությունները, թե Հերացու փողոցը փակած ցուցարարներին բերման են ենթարկել, իրականությանը չի համապատասխանում, փողոցն ամբողջությամբ շարունակում է փակ մնալ, իսկ ցուցարարների թիվն էլ շատանում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ