ԱԺ շենքի մոտ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրությանը ելույթ հաստատ կունենա, բայց. «Եթե տեսնեմ՝ քվորում չի ապահովում, չեմ մտնելու դահլիճ, հարցեր չեմ տալու, նրա ելույթը չեմ լսելու, մնալու եմ իմ աշխատասենյակում, հենց իմ ելույթի ժամանակը գա , կգնամ ելույթ կունենամ»:
Հարցին, թե բայց ձեր գործընկերն այս պահին դրսում է, ասաց՝ չի բացառվում, որ նա էլ ներս մտնի ու հեռացավ: Նա չկոնկրետացրեց նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, թե Էդմոն Մարուքյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ