«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով, իրենց միանալ ցանկացող Աշտարակի քաղաքացիներին թույլ չեն տալիս Երեւան գալ, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը:
Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր այսօր հայտարարել՝ իրենք չեն հայտնի՝ նախապես ուր են գնում, ինչ քայլեր են պատրաստվում անել, որ ոստիկաններին չհաջողվի իրենց բերման ենթարկել: Այդպես էլ արեցին, ցուցարարները շրջեցեին Երեւանի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով, այս պահին հասել են Խանջյան փողոց: Եվ եթե առավոտյան նրանց թիվ մի քանի տասնյակ էր, հիմա նրանց հաշվել հնարավոր չէ: Ճանապարհին կոչ են անում միանալ, տեր կանգնել իրենց իրավունքներին: Ցուցարարների քայլերթը շարունակվում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ