«Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով Աբովյան փողոցը վաղ առավոտից փակած ցուցարարները փոխեցին իրենց երթուղին ու այս պահին նրանք Տերյան փողոցով իջնում են ներքեւ: Նրանց թիվը գնալով մեծանում է:
Նիկոլ Փաշինյանի հորդորով ցուցարարները թեքվեցին Սայաթ-Նովա փողոցով, ապա եկան դեպի Ֆրանսիական հրապարակ: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հեռանալուց հետո Աբովյան փողոցը ցուցարարները կրկին փակել են:
«Երեւանը հրապարակ է, որտեղ ուզենք, այնտեղ էլ կհավաքվենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ մարտավարությունից ելնելով՝ չեն հայտնելու, թե որ փողոցով են գնալու, որ փողոցն են փակելու, պետք է անընդհատ փոխեն իրենց մարտավարությունը, միաժամանակ նա կոչ արեց, որ փոքր խմբերով չշրջեն, որովհետեւ այդ կերպ ավելի հեշտ է ոստիկաններին իրենց բերման ենթարկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ