«Դեպի ԱԺ տանող բոլոր ճանապարհները շրջափակեք, դուրս եկեք շենքերից ու փակեք քարերով, ձեր մեքենաներով, ձեզանով»,- այսօր վաղ առավոտից նման կոչերով է հանդես գալիս Նիկոլ Փաշինյանը:
Նա, երբ տեղեկացավ, որ Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ գործող սուպերմարկետի մոտից վաղ առավոտյան ավտոբուսներով բերման են ենթարկվել ցուցարար-երիտասարդներ, իրեն հետեւող ցուցարարների խմբի հետ ուղեւորվեց հենց այդ հատված: Ի դեպ, Փաշինյանն այս պահին միայնակ է, նրա հետ չեն ոչ իր կուսակիցները ոչ էլ «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդները:
Ցուցարարները բերեցին աղբամանները ու տեղադրեցին Աբովյան փողոցում՝ այն հատվածում, որտեղից բերման են ենթարկվել ցուցարարները եւ փակեցին փողոցը նստացույցով:
Նա կոչ արեց ցուցարարներին, որ երբ գան բերման ենթարկելու կամ հարձակվելու, թող բոլորը ցրվեն տարբեր կողմեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ