Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի զորքն առաջնագիծ ունի եւ այդ առաջնագծի պահպանությամբ է զբաղվում». Փաշինյան

Ապրիլ 17,2018 08:44

«Ոստիկաններն օգտագործել են լուսաձայնային նռնակներ, ոստիկանությանը կոչ եմ անում այդ չարիքը չօգտագործել, որովհետեւ բազմաթիվ դեպքերում մարդկային զոհեր են եղել»,- այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Արցախից զորքեր են Երեւան բերում՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ վերջ տվեք. «Ղարաբաղի զորքն առաջնագիծ ունի եւ այդ առաջնագծի պահպանությամբ է զբաղվում, ես համոզված եմ, որ Ղարաբաղի իշխանությունը նման որոշում չի կարող կայացնել, որովհետեւ դա կնշանակի թուլացնել առաջնագիծը»:

Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ոստիկանության՝ ցույցերը ցրելու մասին որոշումից հետո ձեզ կարող են զրկել անձեռնմխելիությունից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ցանցային գործողություն է տեղի ունենում, եւ ինքն ասել է՝ որ պարագայում իրեն կարող են ձերբակալել. «Թող ինձ ձերբակալեն: Փակեք բոլոր գերատեսչությունների շենքերը, շրջափակեք, հատուկ միջոցներ են կիրառում մտեք մարզպետարանների, գյուղապետարանների շենքեր»:

Ցուցարարներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ քիչ առաջ ոստիկանները Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ գործող սուպերմարկետի մոտից ավտոբուսներով բերման են ենթարկել երիտասարդ ցուցարարների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30