Երեւանի Ֆրանսիայի հրապարակի եւ հարակից փողոցները այսօր առավոտյան կրկին փակվել են: Մի խումբ երիտասարդներ փակել են Թումանյան -Մաշտոցի պողոտա խաչմերուկը: Ոստիկանները սկսել են հրելով բացել փողոցը: Նրանք բերման էին ենթարկում երիտասարդներին:

Ոստիկանները ակցիայի հինգերորդ բացում են շրջափակված փողոցները, որի ժամանակ լինում են բախումներ ցուցահարների հետ
Հրմշտոց սկսվեց, ցուցարարները փորձում էին բացել մեքենայի դուռը եւ ազատ արձակել իրենց ընկերներին, սակայն ոստիկանական մեքենան պոկվեց տեղից եւ հեռացավ:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անկախ այսօրվա սցենարից՝ շարժումը պետք է շարունակել, դա նաեւ իրեն ուղղված սփյուռքահայության կոչն է:

Leader of ‘#merjirserjin’ initiative MP Nikol Pashinyan and Deputy Chief of the RA Police Valeri Osipyan hold a speech on the fifth day of the opposition rally against nomination of former Armenian president Serzh Sargsyan to the post of Prime Minister in Yerevan, Armenia
Նիկոլ Փաշինյանը մի խումբ համակիրների հետ շտապեց Թումանյան-Մաշտոց խաչմերուկ, որտեղ ոստիկանները բերման էին ենթարկում երիտասարդների: Նրան մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ներկայացնելու ոստիկանության գրավոր որոշումը՝ դադարեցնել ցույցերը՝ հաշվի առնելով դրանց բնույթը, բայց Փաշինյանը ոչ միայն չլսեց նրան, այլեւ պատռեց այդ հայտարարությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ