Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել Դավիթ Պետրոսյանը

Ապրիլ 17,2018 08:33

Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Տարկետում լինելու ա» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանին, որն այլ ուսանողների հետ միասին փորձում էր փողոց փակել: Այս պահին դեռ փակված փողոցներ չկան՝ ոստիկանական խիստ հսկողություն է սահմանված փողոցներում:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Պարզաբանում ենք, որ օրենքի նշված հոդվածի համաձայն՝ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի»:

Հավաքը դադարեցնելու մասին այս հայտարարությունը ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր փորձեց հանձնել հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա պատառոտեց այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30