ՀՀ ոստիկաններն այսօր առավոտյան բացել են Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկը՝ հեռացնելով նստարաններն ու աղբամանները: Դրանից հետո տարածքը մաքրել են ջրցանով։ Կան Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկվածներ:
Այս պահին ցուցարարները փորձում են դարձյալ փակել այդ հատվածը՝ նստարաններ տեղադրելով, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս:
Նշենք, որ ցուցարարները կեսգիշերին մոտ Երևանի փողոցներ են փակել՝ Աթենքի փողոցի՝ Երևանի կոնյակի գործարանին հարող հատվածը, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա, Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց, Աբովյան-Սայաթ Նովա, Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկները:
Աթենքի փողոցը մոտ 20 րոպե անց ոստիկանները ուժ գործադրելով բացել են: