Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Արծիվները» հաղթանակով են նշել նորամուտը «PRO Chess League» միջազգային մրցաշարում

Ապրիլ 16,2018 23:48

Այսօր գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք օրերս «Հայկական Արծիվներ» ակումբի կազմում հաղթող էին դարձել Chess.com ինտերնետային պորտալի կազմակերպած PRO Chess League միջազգային թիմային մրցաշարում, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին, որ իրենց թիմն, ըստ էության, կազմավորվել էր հանպատրաստից:

«Մրցաշարը մեզ համար սկսվեց անհաջող՝ պարտվեցինք հետնապահին, որովհետեւ այնքան էլ ուժեղ կազմ չէինք ներկայացրել: Հետո մեզ միացավ Հրանտ Մելքումյանը, եկան հաղթանակները եւ կարողացանք մտնել եզրափակիչ՝ շրջանցելով այնպիսի թիմերի, որոնց կազմում հանդես էին գալիս Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը եւ ուժեղագույն այլ գրոսմայստերներ», – ասացին բանախոսները: Նրանք նաեւ նշեցին, որ սկզբնական շրջանում պարզապես ցանկություն ունեին ներկայացնել հայկական թիմ, որի անվանման մեջ անպայման լիներ Armenia անունը եւ հայկական որեւէ խորհրդանիշ՝ Արծիվը, որը մեր ուժի խորհրդանիշերից է, ինչը կապ չունի «Հայոց Արծիվների» հետ: Իսկ ահա մրցաշարի վերջնահատվածում արդեն հաղթելու նպատակ էին դրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30