Ոստիկանությունն արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ է կիրառել երկուշաբթի Հայաստանում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ,երբ մոտ 10 հազար ցուցարարները շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Մի քանի հազար ցուցարարներ երկուշաբթի առավոտյան փակել են ճանապարհները նախկին խորհրդային այդ հանրապետության մայրաքաղաքում՝ գիշերելով փողոցներում. նրանք բողոքում են հանուն կառավարության փոփոխության, ինչը նրանց խոսքով փորձում է խոչընդոտել երկրի նախկին նախագահը՝ փորձելով պահելով իշխանությունը, գրում է թերթը։
Սերժ Սարգսյանը, որը Հայաստանի նախագահի պաշտոնում է 2008թ-ից, երեքշաբթի, ենթադրվում է, որ կհաստատվի վարչապետի պաշտոնում։ Նա կղեկավարի նոր քաղաքական համակարգում, որտեղ նախագահի լիազորությունները կրճատված են, իսկ վարչապետն ունի գերակա դիրք։
Հայաստանի ընդդիմությունը Սերժ Սարգսյանի այդ քայլը դիտում են որպես իշխանության վերարտադրման փորձ։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Washington Post-ը իրենց խելագար «նախագահ»ով զբաղուին, աւելի օգտակար կը լինի… չյաջողեցան անոր ընտրութիւնը խափանել, հիմա մեր Վարչապետի ընտրութեա՞ն պիտի խառնուին… ինչ է, իրենք զիրենք Պուտի՞ն են կարծում…
Հ.Շ. says
Իրենց խելագար «նախագահ» -ը ԱՄՆ-ում ժողովրդի հետ է , հա՞։ Ուղիղ թե սխալ, նա խոսք է հղում ։ Այն լինի TV-ով ,թե Twitter-ով։
Անհապաղ է նրա արձագանքը։
Իսկ ինչ կասե՞ք, երբ այս օրերին այդպես էլ ո՛չ մի պաշտոնական այր, ո՛չ մի ” Սրբազան” ,Վեհափառ ձուկ են դարձել։
Կարելի է մտածել որ Կառավարություն չկա,ապա ում դեմ է այս պայքարը։
Ժողովուրդը սպասում է չէ՞։Դրսում , թե տանը։
Քո վարչապետի ընտրությունը մնացած ժողովրդին է պետք, քե՛զ է պետք ու մեկ էլ Պուտինին։
ԱՄՆ-ի համար Հայաստանը սպիտակ թղթի վրա գրիչով դրած մի կետիկ է, հա՞։
Նախապես ասեմ , որ չեք տպագրելու ։ Արամ Աբրահամյան , դո՛ւք էլ լռեցիք։ Հույսով բացում էի “Առավոտս”։
Ես ենթադրում եմ, որ Դուք ուղղակի չեք կարդում «Առավոտ»: