Սլովակիայում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսեցին պայքարը:
Մեկօրյա հանգիստն օգտակար եղավ Աննա Սարգսյանի համար, որն այսօր մեր շախմատիստուհիներից միակն էր, որ հաղթանակ տարավ: Միմյանց միջեւ միավորը բաժանեցին Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ