«Այդ փշալարը մեր հաղթանակից հետո մաս-մաս ենք անելու, այնպես որ՝ յուրաքանչյուրս հուշանվեր կունենա»,-Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկած՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող ցուցարարների հանրահավաքում հայտարարեց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Նա այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախման ականատեսներից էր:
«Այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն հանդարտվել էր, հայտնվեց փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ցուցումներ տվեց, ինչից հետո գազալուսային նռնակներ նետվեցին: Չի կարելի այդ իրավիճակում նման բան անել, դա սադրանք է: Մեր կողմից էլ քար ու փայտ նետվեցին, բայց չէ՞ որ մարդուն ճնշում են, հո հավի ձագ չէինք՝ լուռ մնայինք»,-միջադեպը նկարագրեց Լեւոն Բարսեղյանը:
Նա դիմեց ցուցարարներին. «Ոստիկաններն էլ վարկերի տակ են, պարտքերի մեջ են, նրանց հարազատներն արտագաղթում են: Մի քանի կոպեկի համար ոստիկան են աշխատում: Չվիրավորեք նրանց, համբերատա՜ր եղեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
wow… եւ ասիկա «լրագրո՞ղ» է… ?!