Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է մարզպետարանի վարչության պետ

Ապրիլ 16,2018 20:30

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը մրցույթ է հայտարարել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություն պետի թափուր պաշտոնի համար: Մրցույթը կկայանա մայիսի 18-ին: Այդ պաշտոնի համար նախորդ մրցույթը կայացել է 2018թ. մարտի 16-ին, սակայն մրցույթում հաղթողներ չեն եղել:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը վերջին 3 տարում թվով 5 պետ ու պետի պաշտոնակատար է ունեցել: 2016թ. հունվարի 25-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ Լեւոն Վանցյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2016թ.հունիսի 13-ին նա նշանակվել է այդ վարչության պետ: 2017թ. հուլիսի 25-ին Հ. Աբովյանը որոշել է Լ. Վանցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Վանցյանի անձնական դիմումը: Վերջինիս այն ժամանակ հարցրինք, թե ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը, նա հրաժարվեց այդ առթիվ պարզաբանում տալ:

2017թ. օգոստոսի 1-ին մարզպետը որոշել է մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները դնել այդ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանի վրա: Վերջինս այդ պարտականությունները կատարել է մինչեւ 2018թ. փետրվարի սկիզբը, այդ ժամանակից մինչ օրս այդ կարեւոր պաշտոնը թափուր է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30