Վերջին մեկ ժամում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ժամանել է Բաղրամյան պողոտա, որտեղ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ փշալարեր են տեղադրված, եւ ծանոթացել իրավիճակին:
Ցուցարարները նրան տեսնելով՝ գոռացել են. «Վովա՜, Վովա՜, ամո՜թ»: Դեպի վայրում եղել են նաեւ ՀՀ փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանը եւ Լեւոն Երանոսյանը:
Ի դեպ, ոստիկանապետին տեսնելով՝ ոստիկանները սկսել են հայրենասիրական երգ կատարել, ինչին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը ժպտացել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ