Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նշանակում է, որ այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի». «Ելքի» անդամներն այսպես մեկնաբանեցին Բաղրամյան պողոտա գալը

Ապրիլ 16,2018 19:11

«Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների  ներկայացուցիչներ Արամ Սարգսյանի, Մանե Թանդիլյանի եւ Էդմոն Մարուքյանի՝ այսօր Բաղրամյան պողոտա գալը դեռ չի նշանակում, որ նրանք միացան Նիկոլ Փաշինյանի պայքարին:

«Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ կլինենք, ու այստեղ ենք, սա նշանակում է, որ այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի »,- լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք միանում են պայքարին:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ ասաց, որ ապրիլի 19-ից հետո կանդրադառնա գործընթացին, իսկ Բաղրամյան պողոտա գալով՝ ոչ թե միանում է պայքարին, այլ ինչպես ավելի վաղ ասել էր՝ եթե ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի, կլինի ընկերների կողքին, այդպես էլ արել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30