Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների բողոքը հետևանք է երկրում տիրող անարդարության, սոցիալական բևեռացման, ծայր աղքատության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհի, օլիգարխիկ համակարգի, որի արդյունքում ունենք չդադարող արտագաղթ:
Սա նաև հետևանք է 2017թ. խորհրդարանական «10 000-ոց» ընտրությունների, ուր մեկ անգամ ևս նվաստացրին աղքատության շեմին հասցված մեր ժողովրդի մի ստվար հատվածի:
Իշխանությունները խուլ են ժողովրդի արդարացի պահանջների հանդեպ, որի տրամաբանական հետևանքն են նրա պարբերական ընդվզումները:
Այս իրավիճակում իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումից, չկրկնել մարտի 1-ը:
Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և պնդում ենք, որ երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու միակ հնարավորությունը օլիգարխիկ համակարգի ամբողջական փոփոխությունն է:
Ստեղծված պայմաններում գտնում ենք, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակից են քաղաքական միասնական օրակարգի ձևավորմանը, պարտավոր են միավորվել՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելով:
Մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի այն հոծ զանգվածից, ով պայքարում է արդարության, ազատության, արժանապատվության և համերաշխության համար:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության