Վանաձորում առավոտյան մեկնարկած «Քայլ արա, մերժիր Սերժին» ցույցի մասնակիցների թիվը գնալով նվազում է:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ ներկայացուցիչ, ակցիայի մասնակից Արմինե Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մասնակիցներից ոմանց զանգել եւ զգուշացրել են, որպեսզի չմասնակցեն ակցիային. «Ինձ մոտեցել են ակցիայի մի քանի մասնակիցներ, ովքեր ուսանողներ են, եւ ասեցին, որ իրենց ծնողներին զանգահարել են ղեկավարությունից եւ ասել են, որ երեխաներին կանչեք տուն, թե չէ ձեզ աշխատանքից կազատենք»:
Զգուշացումից հետո ցուցարարներից որոշ մարդիկ լքել են տարածքը, իսկ մյուսներն էլ՝ շարունակում են մասնակիցը դառնալ «Իմ քայլը» ակցիային: Այս պահին երիտասարդները բացել են Տիգրան Մեծ պողոտան, վերականգնվել է երթեւեկությունը: Իսկ երիտասարդները շարժվում են քաղաքի գլխավոր փողոցներում՝ միացման կոչեր հնչեցնելով:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ